Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման և փաթեթավորման արտադրամաս և ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարևորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման և տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
