fbpx
Հասարակություն

Մեկնարկել են Ալավերդիի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները

Ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները։

«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության սխեմայում։ Վրաստանի սահմանից դեպի Վանաձոր ուղղությամբ մեքենաները հիմնանորոգվող կամուրջը կարող են շրջանցել Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհով։ Իսկ Վանաձորից դեպի Վրաստանի սահման ուղղությունը վարորդները կարող են անցնել գործող երկրորդ կամրջով։

Զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կիրականացվի երկրորդ կամրջի նորոգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ