Հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Ծրագրում՝ սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Ռոնալդ Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու
Դոնալդսոնը, Կերտիս Ֆուլերը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի նա շրջագայում է նաև իր սեփական հնգյակի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։