ԱՄՆ-ն ուսումնասիրում է արտասահմանյան ընկերությունների փորձը, որոնք կարող են չինական Huawei ընկերության փոխարեն ժամանակակից հեռահաղորդակցային ցանցերի զարգացման այլընտրանքային տեխնոլոգիաներ առաջարկել: Այս մասին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է այլընտրանք ձևավորել, որովհետև իրենք չեն կարող Huawei-ից հրաժարվելու ուղղակի կոչ անել:
«Մենք կապ ենք պահպանում այլ ընկերությունների հետ, որոնք համապատասխան տեխնոլոգիաներ են առաջարկում, որպեսզի կարողանանք դրանք փորձարկել և ընտրել առավել համապատասխանող տարբերակը: Այս հարցը քննարկվել է ՆԱՏՕ-ի անցած նախարարական հանդիպման ժամանակ»,-նշել է Էսփերը:
