fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիային

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ՝ Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) ապստամբների կողմից թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Սպիտակ տան ղեկավարն արքայազնին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Էր-Ռիադի հետ և աջակցել արաբական երկրի անվտանգությանն ու կայունությանը: Նա նաև ընդգծել է ահաբեկչական այդ հարձակման բացասական ազդեցությունն ԱՄՆ և համաշխարհային տնտեսության վրա:

Իր հերթին, բեն Սալմանը Թրամփին վստահեցրել է, որ իր երկիրը ունի կամք և ունակություն՝ դիմակայելու հուսիթների ագրեսիային և պայքարելու դրա դեմ:

Հիշեցնենք, որ անցած գիշեր Եմենի հուսիթները անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել երկրի արևելքում գտնվող Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարաների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հարձակումը լրջորեն ազդել է երկրի նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ