Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր խոր մտահոգությունն է հայտնել գազամատակարարման խափանումների ու Ադրբեջանի զինված ուժերի տեղաշարժերի առումներով։
Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյի Twitter-ում հրապարակված գրառման մեջ։
Նշվում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն հաստատված ուղիղ կապի միջոցները՝ իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար։