fbpx
Կառավարություն

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ. ընդգծվել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը

Երևանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել:

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում։ Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ