fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում քննադատել են ապօրինի միգրանտներին անսահմանափակ ժամկետով անազատության մեջ պահելու որոշումը

ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին ՄքԱլենանի հայտարարությունը լայն քննադատության է արժանացել: Այն վերաբերում է ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ պահելուն:

«Խնդիրն այն է, որ նույն նախարարության, նույն ծառայության վերահսկողության տակ գտնվելու ընթացքում վեց երեխա է մահացել, և հիմա նրանք հայտնում են, որ կարող են պատշաճ վերահսկողություն ապահովել իրենց կառույցներում: Դա անընդունելի է: Մեր պարտականությունն է պաշտպանել մեր երկրում հայտնված երեխաներին»,-ասում է OneAmerica կազմակերպության փոխտնօրեն Ռոքսանա Նորոզին:

Ներգաղթի խստացման կողմնակիցների կարծիքով՝ նոր կանոնակարգն ուղղված է այն ապօրինի ներգաղթյալների դեմ, որոնք հավատում են, որ երեխաների հետ անօրինական սահմանն անցնելն իրենց կարող է պաշտպանել տևական ազատազրկումից: ՄքԱլենանի խոսքով սակայն, նրանք ապօրինի ներգաղթյալ ընտանիքներին չեն նախատեսում երկար պահել անազատության մեջ։

«Նոր կանոնակարգը թույլ կտա մեզ ընտանիքներին միասին պահել, ավելի լավ պայմաններում, և ապահովել գործերի արդար քննությունը, որպեսզի օրինախախտները չթաքնվեն երեխաների թիկունքում»,-ասել է ՄքԱլենանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ