fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը նախազգուշացնում է Իրանին, որ ավիակիր կուղարկի Մերձավոր Արևելք

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Իրանին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն ավիակիր և ռմբակոծիչներ կուղարկի Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Բոլթոնը նշել է, որ ամերիկյան զինուժը պատրաստ է դիմել ուժի, եթե Իրանի կողմից ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերի դեմ ոտնձգություններ լինեն:

«Ի պատասխան աճող մտահոգիչ նշանների և նախազգուշացումների՝ ԱՄՆ-ն «Աբրահամ Լինկոլն» ավիակիր հարվածային խումբ և ռմբակոծիչների օպերատիվ խումբ է ուղարկում տարածաշրջանում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարություն, որպեսզի հստակ ազդակ լինի իրանական վարչակազմին այն մասին, որ ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների շահերի դեմ յուրաքանչյուր հարձակում մենք կդիմավորենք կոշտ ուժով», – նշված է Բոլթոնի հայտարարության մեջ:

Ջոն Բոլթոնը հավելել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում պատերազմել Իրանի դեմ, բայց պատրաստ է պատասխանել ցանկացած հարձակման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ