ՄԱԿ-ը կոչ է անում Ռուսաստանին անկախ հետաքննություն անցկացնել

Ամենադիտվածներ

Նավալնին ժամեր անց կլինի գերմանական կլինիկայում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը հանդես է եկել հայտարարությամբ:

Նա Ռուսաստանին կոչ է արել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործով անկախ հետաքննություն անցկացնել:

Նա հայտնել է, որ ռուսական հողի վրա շատ լուրջ հանցագործակցություն է իրականացվել:

«Կասկած չկա, որ «Նովիչոկ» տեսակի մահացու նյութ է կիրառվել: Ռուսական իշխանությունը պարտավորել է հետաքննել այդ ծանր հանցանքը, որը կատարվել է իր տարածքում: Նավալնին մեկն էր, ով պետական պաշտպանության կարիք ուներ, նույնիսկ եթե նա կառավարության համար քաղաքական փուշ էր: Բավարար չէ պարզապես հերքելը, որ նա թունավորվել է: Անհրաժեշտ է անկախ հետաքննություն անցկացնել»,-ասվում է հայտարարության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք  Associated Press-ից:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ