fbpx
Սպորտ

Ռոդրիգեսը պատմել է Էվերտոն տեղափոխվելու մասին

Խամես Ռոդրիգեսը պատմել է, թե ինչու է որոշում կայացրել «Ռեալից»  տեղափոխվել «Էվերտոն»։

Ֆուտբոլիստը հայտնել է, որ անչափ ուրախ է «Էվերտոն» տեղափոխվելու համար:

«Ակումբն ունի հարուստ պատմություն ու մարզիչ, որը լավ ծանոթ է ինձ: Այստեղ եմ տեղափոխվել ավելի ուժեղ ու ավելի լավը դառնալու համար: Վստահ եմ, որ Անչելոտիի ու նրա օգնականների հետ մենք ի զորու ենք հասնել մեծ հաջողությունների: Իմ տեղափոխության գլխավոր պատճառներից մեկը հենց Անչելոտին է: Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել, երբ նրա հետ աշխատել եմ այլ ակումբներում: Դա ծանրակշիռ պատճառ էր ինձ համար»,- Խամես Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ակումբը ղեկավարում է Կարլո Անչելոտին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ