Սիրելի՛ հայրենակիցներ,
Բռունցքդ բեր նախաձեռնությունը շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 33-րդ տարեդարձի առթիվ: Այս օրը մենք բռունցքված նշում ենք մեր ազգի ազատության, արժանապատվության և ինքնորոշման ձգտման հաղթանակը:
Մինչ մենք տոնում ենք մեր անկախությունը, չենք կարող անտեսել այն բազմաթիվ մարտահրավերները, դժվարություններն ու կախվածությունները, որոնց բախվում է մեր երկիրը: Մենք դեռևս կանգնած ենք լուրջ դժվարությունների առջև՝ տնտեսական, սոցիալական և անվտանգության ոլորտներում, հատկապես սահմանային գոտու և Արցախին առնչվող: Մեր անկախությունը շարունակում է սպառնալիքի տակ մնալ արտաքին ուժերի կողմից, իսկ ներքին կախվածություններն ու անարդարությունները խոչընդոտում են մեր զարգացմանը:
Սակայն մենք՝ որպես Բռունցքդ բեր նախաձեռնություն, վճռական ենք նպաստելու դժվարությունների ու կախվածությունների չեզոքացմանը և հաղթահարելու վերոգրյալ մարտահրավերները:
Մենք հավատարիմ ենք մնում մեր պետության իրավունքներին, ազատության և արդարության արժեքներին: Միայն այս հիմքերի վրա կարող ենք կառուցել իսկապես անկախ և անվտանգ Հայաստան:
Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին բռունցքվել ճակատագրական ժամանակներում այս գերգաղափարների շուրջ: Միասնական ջանքերով և անսասան համառությամբ կկարողանանք հաղթահարել բոլոր խնդիրները և կերտել ազատ, արդար և զարգացող Հայաստան, որին արժանի ենք:
Փա՛ռք անկախ Հայաստանին և նրա հերոսական ժողովրդին:
ԲՌՈւՆՑՔԴ ԲԵՐ նախաձեռնություն