fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական
հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանակ հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։

Տիկին Մուրտին պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարևորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։ «Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարևոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։

Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք հազար կանանց փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն և աշխատանք։

Աննա Հակոբյանն էլ պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակների և առաքելության մասին։

Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ