fbpx
Իրավական

Գարգառում ոստիկանները ապօրինի հրացան են հայտնաբերել. կա բերման ենթարկված (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նոյեմբերի 3-ին՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու ժամանակ, Գարգառ գյուղի վերջնամասում ոստիկանները ապօրինի հրազեն են հայտնաբերել։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ երկփողանի ողորկափող որսորդական հրացան և չորս փամփուշտ է հայտնաբերվել «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի բեռնախցիկից։ Մեքենայի 32-ամյա վարորդը բերման է ենթարկվել։ Նա նշել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ զենքի համար ու զենքը պատկանել է իր պապին, ով մահացել է 1984 թվականին։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ