ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մարտի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին տվյալներ, որ Դաշտ գյուղի 48-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք:
«Նույն օրը իրավապահները խուզարկություն կատարեցին նրա տանը և կից շինություններում: Հյուրասենյակի բազմոցի մեջից հայտնաբերվեցին որսորդական հրացաններ, իսկ նկուղի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի և հրազենների 325 փամփուշտ կար:
- Ոստիկանություն փնտրում է պատկերված կինը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մեթամֆետամին է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ տանտիրոջ` դրանք բերել էր Արցախյան վերջին պատերազմից հետո:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: