ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը նոր տեղեկատվություն է հայտնում Մոսկվայից-Երևան առաջիկա չարտերային չվերթների մասին:
«Ներկայացնում ենք «NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։
Հուլիսի 22-ին – Մոսկվա – Երևան
Հուլիսի 23-ին – Մոսկվա – Գյումրի
Հուլիսի 25-ին – Մոսկվա – Գյումրի
Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից։
Տոմսերի վաճառքը մեկնարկում է հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։ Տոմսերի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։
Նշենք, որ, ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքի բարձրացումը պայմանավորված է Հայաստնում ավիավառելիքի սակագնի աճի հետ։
Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»,-ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։
https://www.facebook.com/armembrus/posts/1170282470023555
