Աֆղանստանը վերսկսում է ընդունել միջազգային կոմերցիոն ինքնաթիռներ։
Ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Քաբուլում առաջին անգամ վայրէջք է կատարել այդպիսի ինքնաթիռ։
Այս մասին հայտնում է France Presse-ը։
Նշվում է, որ մինչ սա թալիբական նոր կառավարությանը Կատարն ու Թուրքիան աջակցել էին օդանավակայանի վերագործարկման հարցում՝ տրամադրելով համապատասխան սարքավորումներ։