fbpx
Արցախ

Արցախի և Հայաստանի դեմ շարունակ իրականացվող բռնությունը չի պաշտպանվում ուժային դասերի կողմից

Կեղծ օրակարգերի սիրահարների համար եթերները լցված են «խլապուշկեքով»: Արցախի և Հայաստանի դեմ շարունակ իրականացվող բռնությունը չի պաշտպանվում քաղաքական, հասարակական, քաղաքացիական և ուժային դասերի կողմից: Պատասխանատուների մեծամասնությունը գտնվում են հսկողության տակ: Միջազգային բանդան իր գործը անխափան կատարում է: Միջազգային ուժային կենտրոնները և հայ հանրությունը լուռ հետևում են ընթացքին:

Որոշ պոռթկումներ և գործողություններ ոչինչ չեն տալիս: Եթե թեժանա վիճակը, ապա գործի կդնեն բանդայի հսկողության տակ գտնվող «արտագնա» ուժերի և անհատների, որոնք փողոցում կպարպեն դիմադրության ուժի կուտակումը հերթական անգամ: Սա այն իրավիճակներից է, որ ցույց է տալիս, թե ինչքան են միջազգային ուժային կենտրոնները կտրված հայ հանրությունից և խաղ են խաղում այն դերակատարներով, որոնք միջազգային բանդայի են ծառայում կամ անկարող են չենթարկվել:

Սա իր գինը կունենա թե՛ մեր համար, թե՛ միջազգային հանրության, եթե չգտնվի բանդայի համակարգը պարալիզացնելու ձևը:

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ