fbpx
Արցախ

Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ՃՏՊ-ները. Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Հունիսի 28-ին Արախի Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները:

Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է խարդախության՝ 4, գողության՝ 2, մարմնական վնասվածքի՝ 8, ԱՏՄ-ի փախցման՝ 1, զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2, զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 1 և որսագողության՝ 1 դեպք:

Ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորել են գրանցված դեպքերը։
Ընդհանուր առմամբ՝ Հերթապահ մասում դեպքերի կամ պատահարների վերաբերյալ գրանցվել է 38 հաղորդում:

Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք:

Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 28-ը նյութական վնասով, 11-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 22 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28 տրանսպորտային միջոց»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ