Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հաստատվել:
«Կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել: Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի:
Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի: Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է»,-ասվում է հաղորդագրության մեջ:


