Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Արցաախում ոչ մի հայկական հեռուստաալիք չի փակվել:
«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել:
Բարի օր եմ մաղթում բոլորիս»,-ասվում է խոսակի գրառման մեջ:
https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/3689762401040920