fbpx
Գիտություն

Մինչև 2040-ը Արկտիկայի որոշ շրջաններ կարող են զրկվել ողջ սառույցից

Գիտնականներն անհանգստացացծ են, որ Արկտիկայի ծովային սառույցները կարող են հալչել 2 անգամ ավելի արագ, քան կարծում էին ավելի վաղ։ Նոր կանխատեսումն արվել է՝ արբանյակային լուսանկարների ու համակարգչային մոդելավորման շնորհիվ, երբ թարմացվել են ձյան ու սառույցի շերտի հաստության և խտության մասին 20 տարվա վաղեմության տվյալները։

Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։

Հիմնական տվյալները ստացվել են Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակներից։

Ըստ աղբյուրի՝ գիտնականները եկել են եզրակացության, որ արդեն 2040 թվականի դրությամբ՝ Արկտիկայի մի քանի շրջաններ կարող են ամբողջությամբ զրկվել սառույցից։

Նշվում է, որ սա կարող է կործանարար հետևանքներ ունենալ ու չի ազդելու միայն գլոբալ տաքացման վրա։ Դրա հետևանքով նաև լինելու են հեղեղումներ աշխարհի մի շարք հատվածներում ու գրանցվելու են էքստրեմալ եղանակային պայմանները։

Գիտնականները հայտարարել են նաև, որ սառույցների նման հալոցքն ու ձյան և սառույցի շերտի բարակելը պայմանավորված է մարդկային գործոնով։ Դրան նպաստում են ոչ միայն նավարկությունները՝ այդ վայրերում, այլ նաև տվյալ հատվածներից օգտակար հանածոների դուրս բերումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ