«Արմնյուզ»-ին տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալիս Արմեն Սարգսյանը քաջածանոթ էր ՀՀ Սահմանադրությանը և խորհրդարանական կառավարմամբ երկրում նախագահի լիազորություններին։
Շատ մարդիկ, ովքեր առաջին հայացքից շատ խրոխտ են, պատերազմի ժամանակ դառնում են թուլամորթներ, պատասխանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին հարցին, նման համեմատություն արեց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մեկնաբանելով Արմեն Սարգսյանի այն հայտարարությունները, թե իր լիազորությունները բավարար չեն այս կամ այն քայլը կատարելու համար` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դրանք բավարար են, որպեսզի կայանա ՀՀ նախագահի ինստիտուտը։
«Բա եթե ինքը լիազորություններ չունի, ինչու է այդ լիազորությունների մի մասը զիջում խորհրդարանին։ Ի՞նչ տարբերություն` դու ստորագրում ես օրենքը, թե չստորագրելով թույլ ես տալիս, որ այդ փաստաթուղթը մտնի ուժի մեջ»,– ասաց նա։
Սարգսյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալիս Արմեն Սարգսյանը քաջածանոթ էր ՀՀ Սահմանադրությանը և խորհրդարանական կառավարմամբ երկրում նախագահի լիազորություններին։
Տեսանյութը՝ 24nesws-ի։