fbpx
Կառավարություն

2025-ին դաբաղի պատվաստանյութը ձեռք կբերվի ուղիղ արտադրողից՝ 605 մլն դրամ արժողությամբ

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 5-ի նիստում հաստատեց 2025 թվականին դաբաղի պատվաստանյութի ձեռքբերման ծրագիրը, որը կիրականացվի ուղղակի գնման միջոցով՝ Ռուսաստանի «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնից» (ВНИИЖ -բիոկոմբինատ): Պատվաստանյութի ձեռքբերման ընդհանուր արժեքը կկազմի 605,693,283 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն և հարակից ծախսերը:

«Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը» առաջարկել է 1 մլ պատվաստանյութի գինը 143.63 դրամ (100 մլ դոզա, 50 դոզա): ԱԱՀ-ի ներառմամբ վերջնական արժեքը 1 մլ-ի համար կկազմի մոտ 172.4 դրամ։ Պահանջվող 3,496,300 մլ պատվաստանյութի համար ընդհանուր արժեքը կազմում է 602,608,283 ՀՀ դրամ, բացառությամբ ապահովագրության, տեղափոխման և աշխատուժի ծախսերի:

Լրացուցիչ ծախսերը ներառում են 3 մլն դրամ ապահովագրություն, 40,000 դրամ տեղափոխում, և 45,000 դրամ բանվորական աշխատանք։ Այս ամենը ներառելով՝ ընդհանուր գումարը կկազմի 605 մլն դրամ։

Ուղիղ արտադրողից պատվաստանյութի ձեռքբերումը ապահովում է առավել շահավետ պայմաններ՝ նախորդ տարիների միջնորդ կազմակերպությունների միջոցով գնման համեմատ։ Կառավարության այս որոշումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և ծախսարդյունավետ կերպով լուծել դաբաղի դեմ պայքարի հարցը։

2025 թվականի համար «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը» կծառայի որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության պահանջվող պատվաստանյութի միակ մատակարար, ինչը կարևոր քայլ է Հայաստանում կենդանիների առողջության պաշտպանության և հանրային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ