Նորվեգիայում անցկացվող Norway Chess գերհզոր մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դասական պարտիայում ոչ-ոքի խաղալուց հետո լրացուցիչ արմագեդոն պարտիայում հաղտանակ տոնեց չինացի Դին Լիրենի նկատմամբ ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։
Կայացած 5 տուրերից հետո մրցաշարի առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր ավարտել դասական և արագ շախմատի պարտիաները Վաշիե-Լագրավի հետ պայքարում։