fbpx
Սպորտ

Արոնյանը միջզազգային մրցաշարի 1/4-րդ եզրափակչում է

Ընթանում է արագ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Մրցաշարին մասնակցում են ընդհանուր 16 շախմատիստ, որոնցից լավագույն 8-ը պետք է անցնեն հաջորդ փուլ՝ 1/4-րդ եզրափակիչ։ Արդեն իսկ կայացել են 15 պարտիաներ, որոնց ընդհանուր արդյունքով՝ Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղն ու ապահովել է իր համար մուտքը հաջորդ փուլ։

Երեկ կայացել են 5 պարտիաներ, որոնցից 3-ում հայ շախմատիստը ոչ-ոքի է խաղացել, իսկ 2-ում հաղթել է։

Հիշեցնենք, որ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ