Լոնդոնյան «Չելսին» և «Արսենալը» Եվրոպա լիգայի եզրափակչի մոտ 6000 տոմս ցանկանում են վերադարձնել ՈՒԵՖԱ-ին:
Ինչպես հաղորդում է The Times-ը՝ նրանք չեն կարողացել վաճառել կազմակերպության տրամադրած 5800 տոմսերը: «Արսենալը» վաճառել է 3500 տոմս, իսկ «Չելսին»՝ 2000 տոմս: Պատճառները մի քանիսն են՝ ուղևորության արժեքի բարձր գինը, օդանավակայանի տարողունակությունը, հանդիպման ուշ մեկնարկը, վիզայի հետ կապված խնդիրները և հյուրանոցների բարձր գինը:
Մնացած տոմսերն ազատ վաճառքի կհանվեն Բաքվի բնակիչների համար: Այս պահին վաճառվել է 23 հազար տոմս, այն դեպքում, երբ մարզադաշտը տեղավորում է 70 հազար հանդիսական:

