Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 27-ին կատարվել է 121 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 63 վարակակիր: Նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31991 քաղաքացու հետազոտություն, որից 4772-ի մոտ թեստի պատախանը եղելէ դրական։


