Այսօր` սեպտեմբերի 10-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613,062 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով, կամ 1,1 տոկոսով:
«Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով: Պետք է հուսալ, որ օգոստոսին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետեւ օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,-ասաց նա:

