Իրաքի նախագահը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. հայտնում է РИА Новости-ն: Իրաքի նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ նորընտիր նախագահը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով երկրի Սահմանադրության պահանջը. պետական բարձր պաշտոնյաներին արգելվում է այլ երկրի քաղաքացիություն ունենալ: Նշվում է, որ Բարհամ Սալեհն իր երախտագիտությունն է հայտնում Մեծ Բրիտանիային՝ ընդդիմադիր գործունեության ժամանակ իրեն քաղաքացիություն…
ՌԴ-ն և Հարավային Կորեան կքննարկեն ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը
ՌԴ-ն և Հարավային Կորեան վաղը Սեուլում բարձրաստիճան դիվանագետների մակարդակով հանդիպում կունենան. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ կողմերը կքննարկեն ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը և երկրի ամբողջական ապամիջուկայնացման հասնելուն ուղղված երկկողմ համագործակցության ուղղությունները:
Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնլ է, որ ակնկալում են ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ: Ըստ DHA-ի` Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն արտադրում է F-35 կործանիչներ, որոնց որոշ մասեր արտադրում է Թուրքիան, հետևավար, ակնկալում է` իրենց նույնպես կմատակարարեն 120 օրինակ:
Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել.
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վիրավորվել է 28 մարդ, այդ թվում` երկու երեխա: Տրամվայը ռելսերից դուրս է եկել շրջադարձի ժամանակ անհաջող արգելակման պատճառով: Ուղևորներին առաջինն օգնության են հասել անցորդները, որոնք կողաշրջված տրամվայից հանել են երկու երեխայի: Դեպքի վայր է ժամանել ավելի քան 50 փրկարար: Բոլոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար…
Շվեյցարիայում կկառուցվի Եվրոպայում առաջին Hyperloop-ը
Շվեյցարիայում կկառուցվի Hyperloop-ի Եվրոպայում առաջին փորձանմուշը: Նախատեսվում է, որ նրա միջով բեռները կտեղափոխվեն մինչև 900 կմ արագությամբ՝ հաղորդում է The Local-ը: Նշվում է, որ Hyperloop-ը կօգտագործվի վերգետնյա վակուումային տրանսպորտի ոլորտում հետազոտության համար: Ծրագիրը կիրականացվի Վալեի Կոլոմբեյ-Մուրազ համայնքում: Այն գտնվում է շվեյցարական դաշնային երկաթուղու հետ համագործակցող «EuroTube» շահույթ չհետապնդող հետազոտական հաստատության վերահսկողության ներքո: 3 կիլոմետր երկարությամբ…
Ֆրանսիայում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները սկսել են իրենց բողոքի ցույցը. հայտնում է РИА Новости-ն: Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Հաղթանակի կամարի մոտ, որի մուտքը ոստիկանները փակել են: Հաղորդվում է, որ ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել, ինչից հետո ցուցարաները շարժվել են դեպի Ելիսեյան պալատ: Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանյութի…
Հնդկաստանում 11 մարդ մահացել է տաճարում բրինձ համտեսելուց հետո
Հնդկաստանում տաճարում արարողության ընթացքում բրինձ ուտելուց հետո մահացել է 11 մարդ, փոխանցում է BBC News-ը: Մոտ 70 մարդ հիվանդանոցում է հայտնվել, երբ Կարնատակա նահանգի հարավում արարողության ժամանակ տրված ուտելիքից համտեսել է: Գործակալությանը տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տասնյակ տուժածներ կրիտիկական վիճակում են: Տեղի ունեցածի հետ կապված կալանավորվել է 2 մարդ: Առողջապահության գերատեսչության ներկայացուցչի կարծիքով՝…
Թրամփը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել Միք Մալվենիին. հայտնում է Вести-ն: Նա կփոխարինի Ջոն Քելլիին: Մալվենին ներկայումս զբաղեցնում է վարչական բյուջետային վարչության տնօրենի պաշտոնը: Նա կսկսի պաշտոնավարել հաջորդ տարվանից: «Մենք շարունակում ենք Ամերիկան ավելի լավը դարձնել»,- ասել է Թրամփը:
Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է ցույցի
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուի խոսնակ Աննա Մելքաձեն հրապարակել է նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները. հայտնում է Спутник- Грузия-ն: Այսպես` «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%-ը: «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Վաշաձեի օգտին է քվեարկել ընտրողների 40,48%-ը: Վաշաձեն չի ընդունում ընտրությունների արդյունքները և…
Ֆրանսիան պատրաստվում է հերթական ցույցերին
Ֆրանսիայով մեկ մոբիլիզացվել է մոտ 69 հազար ոստիկան` երկրում «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահպանելու համար. հայտնում է ТАСС-ը` երկրի ՆԳՆ-ին հղումով: Փարիզում մոբիլիզացվել է 8 հազար ոստիկան, նրանք արդեն դիրքավորվել են Հաղթական կամարի մոտ: Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանյութի թանկացման, հարկերի ավելացման դեմ:
Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել
Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապաքսան ստորագրել է իր հրաժարականի մասին փաստաթուղթը: Դեկտեմբերի սկզբին Շրի Լանկայի Վերաքննիչ դատարանն արգելել էր նրա կառավարությանը կատարել իր պարտականությունները: Վարչապետը բողոքարկել է որոշումը: Գերագույն դատարանը վճռել է, որ նա իր գործառույթներն իրականացնելու իրավունք չունի:
Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Թուրքիան 1-ին հորիզոնականում է կալանավորված լրագրողների թվով
168.am-ը գրում է. Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ-ին ամբողջ աշխարհում կալանավորվել է 251 լրագրող: Հանձնաժողովի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանն և Եգիպտոսը: Թուրքիան այդ ցուցակում առաջին հորիզոնականում է։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվն այս տարի կազմում…
Թուրքիան սպառնում է ներխուժել Մանբիջ
Թուրքական զինված ուժերը կներխուժեն սիրիական Մանբիջ, եթե քուրդ միավորումներն այդ տարածքը չլքեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Մանբիջը չմաքրվի, ապա մենք կմտնենք այնտեղ», — Էրդողանի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը: Հոկտեմբերին թուրք առաջնորդը չէր բացառում Մանբիջում ռազմական գործողության իրականացումը:














