Մեծ Բրիտանիա. քաղաքական չորս ուժեր պահանջում են անվստահություն հայտնել կառավարությանը
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), «Լիբերալ դեմոկրատները», «Կանաչների» կուսակցությունը եւ Plaid Cymru-Ուելսի կուսակցությունը Միացյալ Թագավորության խորհրդարան պահանջ են ներկայացրել պահպանողականների կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այդ մասին, դեկտեմբերի 18-ին հայտնել Է ՇԱԿ-ը Twitter-ի իր Էջում: «Մենք հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեր առաջարկությունը քննարկելու ժամանակ կտրամադրի նախքան Սուրբծննդյան արձակուրդի կապակցությամբ…
Գրանցվել է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտու այցելուների թվի զգալի աճ
Ուկրաինայի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունն արձանագրում է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտու այցելուների թվի զգալի աճ. այն գերազանցել է 63 հազարը: Այս մասին հայտնել են Ուկրանիայի բնապահպանության և բնական պաշարների նախարար Օստապ Սեմերակը: 2017 թվականին գոտի էր այցելել 49 հազար մարդ, 2016-ին՝ ավելի քան 36 հազար մարդ, իսկ 2014 թվականին օտարման այցելուների թիվը կազմում էր…
«Որքան շատ հեղուկ մենք կարողանանք վերամշակել, այնքան ավելի քիչ ջուր հարկավոր կլինի վերցնել առաքելության համար»,- Քրեյգ Քունդրոթ
Տիեզերագնացների կենսապահովման արդի համակարգերը բավականաչափ արդյունավետ չեն պաշարների վերամշակման տեսակետից և բավականաչափ հուսալի չեն հեռավոր տիեզերք առաքելությունների համար: Այս կարծիքը հայտնել է ամերիկյան կողմի տիեզերական կենսաբանության և բժշկության աշխատանքային խմբի ղեկավար Քրեյգ Քունդրոթը: «Կենսապահովման համակարգերը մենք պետք է ավելի արդյունավետ դարձնենք պաշարների կրկնական օգտագործման և երկրորդային վերամշակման առումով: Որքան շատ հեղուկ մենք կարողանանք վերամշակել, այնքան…
Ֆրանսիան հարկեր կսահմանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ
Ֆրանսիան 2019 թվականից նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը, գրում է The Financial Times-ը: Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան ներգրավել մոտ 500 միլիոն եվրո: Դեկտեմբերի սկզբին ֆիննախարարի ղեկավարը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն…
Ուկրաինան մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի հետ առևտրի սահմանափակումը
Ուկրաինայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 18-ի նիստում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացրել է ՌԴ-ից մի շարք ապրանքների վրա սահմանված բռնարգելքի և ռուսական այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսի գործողությունը՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած առևտրական արգելքների և սահմանափակումների: Ուկրաինայի կառավարությունն այս որոշումն ընդունել է առանց քննարկման։ 2018 թվականի 10 ամսվա արդյունքներով գրանցվել է ՌԴ…
Մահացել Է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին
Կյանքի 93-րդ տարում մահացել է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին, գրում է Kathmandu Post՝ տեղական թերթը՝ հղում անելով վարչապետի ընտանիքի մի աղբյուրին: Քաղաքական գործիչը մահացել է Նեպալի մայրաղաքաք Կատմանդուի իր նստավայրում: Գիրին տառապում էր լյարդի քաղցկեղից: Գիրին երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1960 թվականի թագավորական հեղաշրջումից հետո՝ դառնալով առաջին պաշտոնյան այդ պաշտոնում: Այնուհետև նա երկու…
Մումբայում հրդեհի հետևանքով 8 մարդ է մահացել
Հնդկաստանի Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում նախօրեին բռնկել է խոշոր հրդեհ, մահացել է առնվազն 8 մարդ, ավելի քան 140-ը վիրավորվել է, հայտնել NDTV հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ ողբերգության զոհերից մեկը եղել է վեց ամսական մի երեխա: 145 տուժածներից առնվազն 28-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ: «Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ»,- ANI գործակալությանը հայտարարել է տեղական իշխանությունների…
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հակառուսական բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի առաջարկած` Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին բանաձևը. հայտնում է ТАСС-ը: Փաստաթուղթն ընդունվել է 66 կողմ, 19 դեմ ձայներով, 72 երկիր ձեռնպահ է մնացել: Փաստաթղթում դատապարտվում է Ղրիմում ռուս զինծառայողների առկայությունը, ինչպես նաև Սև ծովում և Ազովի ծովում ՌԴ զինված ներկայության մեծացումը:
Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի Բերա թանգարանում շարունակվում է աշխարհահռչակ հայ արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյանց) նվիրված ցուցահանդեսը։ «էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում մեծ արվեստագետի նկարով և «Փարաջանով, Սարգիսի հետ» գրությամբ տեղադրվել է մեծ ցուցապաստառ, որը տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին, նաև Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնում է Բերա թանգարանում բացված ցուցահանդեսի մասին։ Պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Րաֆֆի…
Հունգարիայում բողոքի ցույցի մասնակիցները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են աշխատանքային նոր օրենսգրքի դեմ և վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը: Երկուշաբթի՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, մոտ 1000 մարդ հավաքվել է MTVA հանրային հեռուստատեսության շենքի շուրջ, իսկ խորհրդարանի ընդդիմադիր կուսակցության մի քանի պատգամավոր ներխուժել է շենք՝ փորձելով բարձրաձայնել բողոքողների պահանջները: «Մենք ուզում ենք խոսել մամուլի ազատության մասին և հայտնի դարձնել…
2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել
2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել, ինչը 15-ով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Դրա մասին գրում Է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, որը դեկտեմբերի 18-ին հրապարակել Է զեկույց իր պաշտոնական կայքում: «2018 թվականին 80 լրագրող Է սպանվել, ԶԼՄ-ների 348 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության կապակցությամբ, իսկ 60-ը պատանդ են պահվում»,- ասված Է զեկույցում: Նաեւ…
«Ստրասբուրգյան հրաձիգի» ազգականին մեղադրել են ահաբեկիչների հետ կապի համար
Ֆրանսիայի իշխանություններն ահաբեկիչների հետ կապերի մեղադրանք են առաջադրել անցյալ շաբաթ Ստրասբուրգի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում հրաձգություն կազմակերպած Շերիֆ Շեքաթի ազգականներից մեկին, հայտնում է BFMTV-ն: Նշվում է, որ ազգականին, ում անունը չի հրապարակվում, իրավապահներն արդեն կալանավորել են, նա մինչև դատը կմնա կալանավորված: Նրան մեղսագրվում են ահաբեկիչների հետ հանցավոր համաձայնության գալու, ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված մի խումբ անձանց…
Տարանտինոն հանցավոր աշխարհի զոհ
Երկու տղամարդ Լոս Անջելեսում կողոպտել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի տունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը, հայտնել Է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ: Նշվում Է, որ Տարանտինոն եղել Է տանը, երբ երկու տղամարդու ձայն Է լսել: Աղբյուրների խոսքով՝ կողոպտիչները տուն են մտել ուշ գիշերը լուսամուտով: Ընդ որում հաղորդվում Է, որ, տեսնելով անհայտ…
Սիրիա է ուղարկվել շուրջ 100 տոննա սննդամթերք
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ, հայտնում են ԱԻՆ-ից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում մասնավորապես նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է հանդիսանում Հայաստանում…














