Աննա Մարտիրոսյան

Աննա Մարտիրոսյանը միջազգային լրահոսի մեկնաբան է, ով նախկինում լուսաբանում էր հիմնականում տարածաշրջանային անվտանգությունը, իսկ այժմ կենտրոնացած է գլոբալ աշխարհաքաղաքականության, Մերձավոր Արևելքի զարգացումների և համաշխարհային անվտանգային միտումների վրա:

  • Իսրայելի բանակը արգելափակել է Պաղեստինի մայրաքաղաքը

    Իսրայելի բանակը արգելափակել է Պաղեստինի մայրաքաղաքը

    Իսրայելի բանակը  արգելափակել է Պաղեստինի փաստացի մայրաքաղաք Ռամալլահը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսին հղումով: Նրա խոսքով` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քաղաքի շրջակայքում անհայտ գրոհայինները կրակ են բացել ավտոբուսի կանգառի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իսրայելցի է զոհվել: Զինվորները սկսել են հարձակվողների որոնումը:

  • SWIFT-ի գործադիր տնօրենը լքում է պաշտոնը

    SWIFT-ի գործադիր տնօրենը լքում է պաշտոնը

    Ֆինանսական տեղեկատվության փոխանակման SWIFT միջազգային համակարգի գործադիր տնօրեն Գոթֆրիդ Լեյբբրանդը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին ասվում է համակարգի կայքում: Նա մտադիր է պաշտոնից հեռանալ մինչև 2019 թվականբի հունիս: Պատճառը, որի համար նա հրաժարական է տալիս, չի նշվում: Գործադիր տնօրենի պաշտոնը SWIFT-ում նա զբաղեցնում է 2012 թվականից, իսկ համակարգում՝ 2005 թվականից:  «Լինելով գործադիր տնօրեն…

  • Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին հրաժարվել դեկտեմբերի 15-ի բողոքի ակցիաներից

    Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին հրաժարվել դեկտեմբերի 15-ի բողոքի ակցիաներից

    Ֆրանսիայի կառավարությունը կոչ է անում «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն՝ ելույթ ունենալով C News հեռուստաալիքի եթերում: «Ներկա փուլում մենք որոշում չենք ընդունել արգելել «դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք պետք է տեղի ունենան շաբաթ օրը, բայց…

  • Վիետնամում հեղեղումներից 14 մարդ է մահացել

    Վիետնամում հեղեղումներից 14 մարդ է մահացել

    Վիետնամի կենտրոնական մասում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումներից 14 մարդ  մահացել, նաև  մեկն անհայտ կորած է համարվում, հայտնել է VnExpress առցանց թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Տեղատարափներն սկսվել են շաբաթ: Ինչպես հայտնել է տարերային աղետների նախազգուշացման և  դրանց հետևանքների վերացման կոմիտեն, տարերքից առավել շատ տուժել է Բինդինի նահանգը, որի վեց բնակիչ հեղեղումների զոհ է դարձել:  Նաև…

  • Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի (Տեսանյութ)

    Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի (Տեսանյութ)

    Թուրքիայում արագընթաց գնացքի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով տրանսպորտի նախարարին: Հաղորդվում է, որ միջադեպի զոհ է դարձել 8 ուղևոր և մեքենավարը: Նախարարի խոսքով՝ վթարից հետո վագոններից մեկն ընկել է վերգետնյա հետիոտնային անցումի վրա:

  • Լավրովը կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

    Լավրովը կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

    ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. տեղեկացնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող  առանցքային հարցերը, տարծաշրջանային և միջազգային օրակարգը: Նշենք, որ Լավրովը Բաքու կմեկնի այսօր` Սևծովյան տնտեսական համագործակցության…

  • Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 7-ի

    Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 7-ի

    Թուրքիայում արագընթաց գնացքի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է NTV-ն: Հաղորդվում է, որ միջադեպի զոհ է դարձել 6 ուղևոր և մեքենավարը: Բացի այդ՝ տուժել է 46 մարդ, որից 3-ի վիճակը՝ ծանր է:

  • Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել. կա 4 զոհ

    Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել. կա 4 զոհ

    Առնվազն 4 մարդ է մահացել, 43-ը՝ տուժել Անկարայից Քոնյա ուղևորվող արագընթաց գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է NTV-ն: Հաղորդվում է, որ ռելսերից դուրս է եկել երկու վագոն: Գնացքն այնուհետև բախվել է մերձքաղաքային գնացքին: Վթարի հետևանքով մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանց ճշգրիտ թիվը հստակեցվում է: Կատարվում է քննություն:

  • Ֆրանսիայում զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով

    Ֆրանսիայում զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով

    Դեկտեմբերի լույս 13-ի գիշերը Ֆրանսիայի հարավ-արևելքում, Ավինյոն քաղաքում մահացել է «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տուժած ցուցարարներից մեկը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը LCI հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, միջադեպը տեղի է ունեցել Ավինյոնի արվարձանում կեսգիշերին մոտ վրաերթի հետևանքով: 26-ամյա վարորդը ձերբակալվել է: Զոհվածը 23 տարեկան էր: Այդպիսով «դեղին բաճկոնների» ցույցերի ընթացքում զոհերի քանակը հասել…

  • Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի

    Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի

    Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի: Այդ մասին հայտնել է Իրանի և Չինաստանի առևտրի համատեղ պալատի փոխնախագահ Մուհամեդ Ռեզա Հարիրին, գրում է Кayhan թերթը: Հարիրին նշել է, որ երկու երկրների միջև ֆինանսական և բանկային հարաբերությունների վերսկսման վերաբերյալ սկզբունքային համաձայնության կողմերը  հասել են անցյալ շաբաթ: Հաղորդվում է, որ երկու երկրների միջև  ֆինանսական…

  • Բոլիվիայում ցուցարարներն այրել են դատարանի շենքը

    Բոլիվիայում ցուցարարներն այրել են դատարանի շենքը

    Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում հարյուրավոր ուսանողներ  բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ և հրկիզել դատարանի շենքը, հայտնել է Deber պարբերականը: Հաղորդվում է, որ  երկու ժամից հրդեհը մեկուսացվել է: Բողոքի մասնակիցների վկայությամբ՝ հրդեհն իրականացրել է 10 մարդ: Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին…

  • Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

    Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

    Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում: Ինչպես հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողը, այդ այցը քննարկվել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ կայացած հանդիպմանը։ Իր կողմից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել Է, որ հանդիպմանն արծարծվել են…

  • Կապիկները՝ մեծ քաղաքում

    Կապիկները՝ մեծ քաղաքում

    Նյու Դելին ենթարկվել է կապիկների գրոհի: Պրիմատները բնակիչներից սնունդ են խլում, կտրում էլեկտրամատակարարման մալուխները և բաց պատուհաններից դեն նետում տարբեր իրեր: Իշխանությունները վարձկան մասնագետների են հրավիրել կենդանիներին բնակավայրից դուրս բերելու համար:

  • Փաթերսոնը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող գրողը

    Փաթերսոնը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող գրողը

    Forbes-ի վարկածով Ջեյմս Փաթերսոնը, Ջոան Ռոուլինգը և Սթիվեն Քինգը գլխավորել են ամենաբարձր վարձատրվող գրողների 2018 թվականի ցուցակը: Վարկանիշը հրապարակված է հրատարակության էլեկտրոնային տարբերակում: Ցուցակում, որը ներառում է 11 հեղինակ, առաջին տեղն զբաղեցրել է Փաթերսոնը:  2017 թվականի հունիսից անցած 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 86 մլն դոլար: NPD BookScan հետազոտական ծառայության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում ԱՄՆ-ում…