ԱՄՆ-ը չի պարտավորվել Գյուլենին արտահանձնել Թուրքիային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի խոստացել Թուրքիային արտահանձնել թուրք քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ` Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությունը: «G20-ի շրջանակում իր գործընկեր Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նախագահը չի ստանձնել Գյուլենին արտահանձնելու…
Լուսնի վրա առաջին մարդու կոշիկը վաճառել են աճուրդում
A7L տիեզերական սկաֆանդրի կոշիկը, որն օգտագործել է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը), 49 հազար դոլարով անհայտ գնորդի են վաճառել, նշում է Daily Mail-ը: Սկաֆանդրը և տիեզերական կոշիկը չեն օգտագործվել Լուսին թռիչքի համար, այլ գործարկվել են Ապոլոն-11 առաքելության անդամների մարզումների համար: Աճուրդի ժամանակ վաճառվել են Նիլ Արմսթրոնգի սկաֆանդրը, կոշիկը և ստորագրությամբ լուսանկարը:
Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու պահանջը չբավարարվեց
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը՝: Այդ մասին, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ: «Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում: Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ Էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի»…
Լուկաշենկոն խնայողություններ է պահանջել չինովնիկներից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի բյուջե հաջորդ տարի պետք է ներառել միայն անհրաժեշտ ծախսերը՝ բացառելով ավելորդները, տեղեկացնում է gazeta.ru-ն։ «Հաջորդ տարի մենք ավելորդ ոչ մի ծախս չենք կարող թույլ տալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ պետք է հաշվել յուրաքանչյուր կոպեկը։ Լուկաշենկոն խնայողություններ պահանջել է նաև չինովնիկներից՝ կոչ անելով քիչ միջոցառումների գնալ։ Պետության…
«ВКонтакте» սոցիալական ցանցը բացել է առևտրային սպասարկման ծառայություն
«ВКонтакте» սոցիալական ցանցը VK Pay վճարային համակարգի հիման վրա բացել է առևտրային սպասարկման ծառայություն: Արդեն հիմա՝ խանութի կատալոգում ներկայացված են հակավիրուսներ, գրասենյակային ծրագրեր և ծրագրային ապահովության առաջատար մաշակողներից այլ սովթեր: Սպասարկման կազմակերպիչները նշել են, որ յուրաքանչյուր գնման դիմաց օգտատերերը ստանալու են քեշբեք: «ВКонтакте»-ն արդեն ունի խանութ, որից հնարավոր է ձեռք բերել ֆիլմեր և սերիալներ:
Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում իր ներկայացուցչության ընդլայնման համար
Google ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ պայմանավորվել Է մի քանի շենքերի վարձակալման շուրջ՝ քաղաքում իր ներկայացուցչության հիմնանորոգման եւ ընդլայնման համար: Ինչպես դեկտեմբերի 17-ին ընկերությունը հայտնել Է իր կայքում, բարեկարգման գործում ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 1 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ձևակերպվել Է երկու շենքի վարձակալում Հադսոն-սթրիթում, որոնք գտնվում են Մանհեթենի հարավային մասում: «Այսօր մենք եւս մեկ…
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի և ոչ մի օր»,- Գրիգոլ Վաշաձե
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի և ոչ մի օր»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով՝ պերմանենտ ակցիաները լինելու են խաղաղ և օրենքի շրջանակներում, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: «Միավորված ընդդիմությունը կտրականապես պահանջում է ամենակարճ ժամկետում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, ամբողջապես փոխել ընտրական…
Ֆրանսիայում սկսվել է Ստրասբուրգի ահաբեկչության նախնական հետաքննությունը
Փարիզի դատախազությունը նախաձեռնել է Ստրասբուրգում կատարված ահաբեկչական գործողության նախնական հետաքննությունը, հայտնում է BFM հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալով՝ տեղեկությունները հավաքվում են միանգամից օրենքների խախտման մի քանի կասկածանքներով: Խոսքը վերաբերում է ահաբեկչական նպատակով սպանությանը և սպանությությունների փորձին, ահաբեկչական նպատակով իշխանության ներկայացուցիչների սպանությունների փորձերին, ահաբեկչության նպատակով սպանության սպառնալիքին, ահաբեկչական հանցավոր խմբավորման ստեղծմանը, երկու առավել վտանգավոր կատեգորիաների զենք ձեռք բերելուն,…
Չինաստանում եկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ
Չինաստանի հարավ-արևմուտքում` Սիչուան նահանգում, երկրաշարժի հետևանքով տուժել է 17 մարդ, 386 մարդ տարհանվել է. հայտնում է РИА Новости-ն: 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցել էր կիրակի Սինվոն գավառում:
Սուդանի նախագահն այցելել է Դամասկոս
Սուդանի նախագահ Օմար Բաշիրը երեկ այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Ըստ Aztagdaily-ի` նա հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Սուդանի նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան հնարավորինս շուտ կվերստանձնի տարածաշրջանում իր դերակատարությունը: Բաշիրը վերահաստատել է, որ Սուդանը կանգնած է Սիրիայի…
Սիրիայում զինվորականները գտել են գրոհայինների թաքցրած զինամթերքը
Սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումներն ահաբեկիչներից ազատագրված Դարա նահանգում շրջայցի ընթացքում հայտնաբերել են թմրանյութերով և զենքերով երկու պահեստ։ Զինամթերքը, այդ թվում իսրայելական հրթեռներ, պահվել են Նավա քաղաքից ոչ հեռու։ News.ru-ն գրում է, որ հայտնաբերվել են փամփուշտներ, գնդացիրներ, ատրճանակներ, ականանետեր և այլն։
Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում
Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում, պատմել է նախագծի ճարտարագետ Այմադ Ալին: «Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծումից տուժած 300 ավելի ավելի շենք, իսկ դա շուրջ հազար բնակարան է: Նաև այդ շրջանում մենք կառուցում ենք 110 նոր շենք, այստեղ կլինի հինգ հազար բնակարան», – նշել է…
Փարիզում խստացրել են Սուրբ ծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը
Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբ ծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը: Այսպես, Դեֆանս գործարար թաղամասում Սուրբ ծննդյան տոնավաճառ մտնելիս բոլոր հյուրերից պահանջում են բացել պայուսակները, նաև զննություն են անցկացնում մետաղորսիչի օգնությամբ: Տեղի բնակիչները նշում են, որ նման միջոցներ են ձեռնարկվում միայն խոշոր ահաբեկչական գործողություններից հետո: Տոնավաճառի այցելուներից…
Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե… Ս.Լավրով
Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Այս մասին, դեկտեմբերի 17-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում: Նա նաև նշել Է, որ ուկրաինական ռեժիմն ունի նեոնացիստականի բոլոր գծերը: «Այդ մենք չենք պատերազմում ուկրաինական ռեժիմի դեմ: Ուկրաինական ռեժիմի դեմ, որն ունի նացիստականի ու…














