Աննա Մարտիրոսյան

Աննա Մարտիրոսյանը միջազգային լրահոսի մեկնաբան է, ով նախկինում լուսաբանում էր հիմնականում տարածաշրջանային անվտանգությունը, իսկ այժմ կենտրոնացած է գլոբալ աշխարհաքաղաքականության, Մերձավոր Արևելքի զարգացումների և համաշխարհային անվտանգային միտումների վրա:

  • Ստրասբուրգի հրաձիգի եղբայրներից մեկն Ալժիրում ձերբակալվել է

    Ստրասբուրգի հրաձիգի եղբայրներից մեկն Ալժիրում ձերբակալվել է

    Ալժիրի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստրասբուրգի կենտրոնում անցորդների վրա հարձակում կատարած Շերիֆ Շեկաթի եղբորը,  հայտնել է Le Parisien թերթը: Նրա տվյալով՝ 34-ամյա Սամի Շեկաթը գտնվում է առանձնապես վտանգավոր հանցագործների ցուցակում, և  ոստիկանությունը կասկածում է, որ նա կարող էր անմիջական մասնակցություն ունենալ հարձակման նախապատրաստմանը: Նշվում է, որ Սամին Ալժիր Էր մեկնել ողբերգական իրադարձություններից ոչ շատ առաջ:

  • «Ռուսաստանյան ղեկավարության որոշումը խախտում է մեր պայմանավորվածությունների ոգին». Ալեքսանդր Լուկաշենկո

    «Ռուսաստանյան ղեկավարության որոշումը խախտում է մեր պայմանավորվածությունների ոգին». Ալեքսանդր Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը խախտում է երկու երկրների ինտեգրացիայի վերաբերյալ նախկինում ընդունած որոշումների «ոգին եւ տառը», տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը: «Ռուսաստանյան ղեկավարության որոշումը խախտում է մեր պայմանավորվածությունների ոգին եւ տառը, օրինակ՝ գազի գնի սահմանման ոլորտում»,-նշել է Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ նախկինում ռուսաստանյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել…

  • Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը կոչ է արել «դեղին բաճկոններ»-ին երկխոսության գնալ

    Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը կոչ է արել «դեղին բաճկոններ»-ին երկխոսության գնալ

    Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորանս Պարլին կոչ  է արել «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներին` երկխոսության գնալ. հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է  որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից հետո երկխոսելու ժամանակն է եկել: «Ես կարծում եմ, որ այդ պահին, երբ երկխոսություն է սկսվել, և կառավարությունը սկսում է  իրականացնել նախագահի առաջարկած քայլերը, ցույցերի համար պայմաններ չկան»,- ասել…

  • Սպիտակ տնից հայտնել են՝ որ դեպքում կկայանա Թրամփ-Պուտին հանդիպումը

    Սպիտակ տնից հայտնել են՝ որ դեպքում կկայանա Թրամփ-Պուտին հանդիպումը

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն այնքան ժամանակ չեն հանդիպի, քանի դեռ Սև ծովի շուրջ իրավիճակը չի կարգավորվել: Ինչպես նշում է Hill-ը, այս մասին ասել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Քանի դեռ ուկրաինական նավերն ու դրանց անձնակազմերը շարունակում են անազատության մեջ լինել, մոտ ապագայում երկու ղեկավարների միջև…

  • Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով

    Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով

    Բուդապեշտում ցուցարարների ու ոստիկանության բախումներ են տեղի ունեցել խորհրդարանի շենքի առջև, հայտնել է B02 սերբական ռադիոկայանը: Նրա տվյալով՝ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Սկզբում ցուցարարները խաղաղ երթով անցել են քաղաքի կենտրոնով, բայց հետո մտել են խորհրդարանի մերձակա Լայոշ Կոշուտի հրապարակ և, անտեսելով հանգստություն…

  • Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է

    Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է

    Շերիֆ Շեքաթը, ում կասկածում են Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման համար, որի հետևանքով մահացել էր երեք և տուժել 13 մարդ, հինգշաբթի երեկոյան սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն…

  • Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել

    Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել

    «Ռոսատոմն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համագործակցություն է առաջարկել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում, որը ներառում է նաև ԱԷԿ-ի կառուցում: Այդ մասին լրագրողներին է հայտնել աղբյուրն ատոմային ոլորտում, որն իրազեկ է բանակցությունների ընթացքին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, բայց գործող ԱԷԿ չկա: «Ռոսատոմն» առաջարկություն է արել՝ նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ուղի.…

  • Ուելսի արքայազն Չառլզը պարգևատրել է դերասանուհի Կիրա Նայթլիին

    Ուելսի արքայազն Չառլզը պարգևատրել է դերասանուհի Կիրա Նայթլիին

    Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ Է կարգվել բարեգործական եւ թատերական գործունեության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Բուքինգհեմի պալատը: Պարգեւը նրան Է հանձնել բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Չառլզը: Դերասանուհին հանդիսավոր արարողությանը պալատ Էր եկել կիտրոնագույն զգեստով եւ Chanel-ի պճնագեղ գլխարկով: Նայթլին պարգեւի Է արաժանացել երկու ոլորտներում ունեցած վաստակի…

  • Փարիզում բողոքի ցույցի են դուրս եկել ուսանողները

    Փարիզում բողոքի ցույցի են դուրս եկել ուսանողները

    Փարիզում այսօր վերսկսվել են ուսանողների բողոքի ցույցերը, որոնք հանդես են գալիս ֆրանսիական բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների վարձի բարձրացման դեմ. հայտնում է РИА Новости-ն: Նրանք հավաքվել են Ժյուսիո հրապարակում և շարժվում են դեպի բարձրագույն կրթություն ստանալու հարցերով զբաղվող Campus France տեղեկատվության կենտրոն: Ցույցն անցնում է  առանց միջադեպերի:

  • Թուրքիայում գնացքների բախման հետևանքով երեք մարդ է ձերբակալվել

    Թուրքիայում գնացքների բախման հետևանքով երեք մարդ է ձերբակալվել

    Ոստիկանությունը ձերբակալել է «Թուրքիայի պետական երկաթգիծ» ընկերության երեք աշխատակիցներին՝ Անկարայում գնացքների վագոնների ռելսերից դուրս գալու գործի շրջանակում, փոխանցում է Anadolu-ն:  Առկա տեղեկության համաձայն՝ նրանց աշխատանքներում ոչ ստույգ հաշվարկներ են ի հայտ եկել, որանք կարող են կապ ունենալ ողբերգության հետ:  Անկարա-Քոնյե երթուղին սպասարկող գնացքը վթարվել է դեկտեմբերի 13-ի առավոտյան, վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 9 մարդ,…

  • Կին կասկադյորը 2 միլիոն եվրո է պահանջում ֆիլմի նկարահանումների ժամանակ թևը կորցնելու համար

    Կին կասկադյորը 2 միլիոն եվրո է պահանջում ֆիլմի նկարահանումների ժամանակ թևը կորցնելու համար

    «Չարի կացարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ թևը կորցրած կին կասկադյորը 2.2 մլն եվրո փոխհատուցում է պահանջում: Օլիվիա Ջեքսոնը հայտնի է «Աստղային պատերազմներ», «Գալակտիկայի պահապանները», «Խենթ Մաքսը» ֆիլմերում կատարած մահացու հնարքներով: Սակայն, վնասվածքից հետո նրա կարիերան ավարտվել է, հաղորդում է Daily Mail-ը: 2015թ.-ին Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում ընթացքող «Չարի կացարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օլիվիան պետք է մոտոցիկլով…

  • Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալների բազան

    Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալների բազան

    Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքը՝ գողանալով անձնական տվյալներ, որոնք գտնվում էին Ariane պլատֆորմումց, որտեղ պահվում է տեղեկատվություն արտասահմանյան ուղևորությունների գրանցման մասին:  Այս մասին հայտնում է France Info-ն:  «Կայքը կոտրելու հետևանքով գողացվել են որոշ անհատական տվյալներ, որոնք փոխանցվել էին Եվրոպայի նախարարությանը և ԱԳՆ-ին», – հաղորդում են  Ariane-ից: Նշվում է, որ գողացված տվյալների թվում էին…

  • Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    «Բելավիա» ավիաընկերության Մինսկում գտնվող պարկը համալրվել է ևս մեկ ինքնաթիռով, որը պատված է World of Tanks հանրահայտ խաղի գույներով: «Տանկանավը» բացի նոր ոճից, ստացել է նաև հատուկ ձայնային գործառույթ՝ խաղային տերմիններով, իսկ ուղևորների սեղանների վրա լեգենդար տանկերի մասին ուղեցույցներ են դրված:

  • Թուրքիայում տիեզերական գործակալություն կհիմնեն

    Թուրքիայում տիեզերական գործակալություն կհիմնեն

    Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի երկրում տիեզերական գործակալություն կհիմնվի: Նշվում է, որ գերատեսչությունը կունենա սեփական բյուջե և ինքնուրույն գործունեություն կծավալի, հաղորդում է Anadolu գործակալությունը: Գերատեսչությունը կհամագործակցի Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հետ: Գործակալության նպատակների մեջ կմտնի նաև «երկրի ազգային տիեզերական ծրագրի մշակումն ու իրականացումը»: 2017թ.-ի հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանի գործող նախագահ…