Երևան
17:47 25/07/2021

Ավտոբուսի խցիկում քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերի առկայության դեպքում վարորդները կենթարկվեն պատասխանատվության

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում գրառում է կատարել և տեղեկացնում է, որ այսուհետ պատասխանատվության կենթարկվեն այն վարորդները, ովքեր ավտուբուսի խցիկում կունենան ոչ պրակտիկ տարրեր, որոնք չեն կրում տեղեկատվական բնույթ։

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։

Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության»,-ասվում է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ