Երևան

Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը:

26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Հաջորդաբար երթուղի դուրս կգան մնացած
ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Մի քանի նկատառում ուղեւորներին.

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Սիրելի երեւանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար:

Հ.Գ. Թիվ 26 երթուղի՝ ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑ – ՆՈՐՔ Լուկաշինի փ (ս.կ) – Մարտիրոսյան – Գ.Հասրաթյան –
Լենինգրադյան փ-ներ- Ծիծեռնակաբերդի խճ.- Աթենքի փ.- «Հաղթանակի» կ-ջ – Արգիշտիի – Գ.Լուսավորչի – Ագաթանգեղոսի – Խանջյան – Մոսկովյան – Աբովյան – Կորյունի – Չարենցի – Հերացու – Արմենակյան – Գ.Հովսեփյան – Ս.Խանզադյան 2-րդ նրբ (տուն 18) (վ.կ.):

Հետադարձը՝ նույնը մինչեւ Արմենակյան փ.- Սարալանջի նոր խճուղի – Մյասնիկյան պ.- Աբովյան պ-կ – Աբովյան փ. –
շարունակությունը՝ նույն ուղեգծով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ