fbpx
Զինված Ուժեր

Ազատագրել ենք կորցրած դիրքերից մեկը և փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը նոր տեղեկություններ է հայտնում առաջնագծից:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:

Փա՛ռք մեր բանակին:

Փա՛ռք Աստծո զորությանը»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/619409372089773

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ