Ադրբեջանում ոչ մարտական կորուստներ 2025 թվականին

Ամենադիտվածներ

Ադրբեջանում ոչ մարտական կորուստներ 2025 թվականին

2025 թվականին Ադրբեջանում ոչ մարտական իրավիճակներում մահացել է առնվազն 42 զինծառայող։ Այս մասին ասվում է Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտի 2025 թվականի զեկույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Զեկույցի համաձայն՝ մահացած զինծառայողներից 12-ը մահացել են տարբեր հիվանդություններից, 10-ը ինքնասպանություն են գործել, 7-ը մահացել են ավտովթարներից, 7-ը՝ տարբեր վթարներից, 2-ը՝ անօրինական գործողություններից, 2-ը՝ ականների պայթյուններից, իսկ 2-ը՝ անհայտ պատճառներով։ Մահացած զինծառայողներից 24-ը Պաշտպանության նախարարության, 11-ը՝ Պետական սահմանապահ ծառայության, 2-ը՝ Արդարադատության նախարարության, 2-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, 1-ը՝ Նախագահական անվտանգության ծառայության և 1-ը՝ Ներքին զորքերի զինծառայողներ էին։ 2024 թվականին Ադրբեջանում մահացել էր 51 զինծառայող, որոնցից 49-ը՝ ոչ մարտական զոհեր։ Ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջասուր Մամեդովը նշել է, որ ոչ մարտական կորուստների պատճառը կոռուպցիան է։ Նա նշել է, որ ռազմական ծախսերը մեծանում են, սակայն բյուջեից հատկացվող գումարը զինվորներին չի հասնում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ