fbpx
Աշխարհ

Թրամփի փաստաբանը պատահաբար հաղորդագրություններ է ուղարկել լրագրողին Բայդենի և Բահրեյնի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին պատահաբար երկու ձայնային հաղորդագրություն է ուղարկել NBC-ի լրագրողին։ Այս մասին տեղեկացնում են BBC-ն:

Հաղորդագրության «պատահական հասցեատերը» հետախուզական լրագրող Ռիչ Շապիրոն էր, ով հաղորդագրությունները ստացել է ամսվա տարբեր օրերին։ Լրագրողը նշել է, որ դրանք, հավանաբար, ուղարկվել են կոճակներին պատահական հպվելու հետևանքով, որը երբեմն տեղի է ունենում, երբ հեռախոսը գտնվում է տիրոջ գրպանում:

Առաջին հաղորդագրության մեջ Ջուլիանին զրուցելիս է եղել անհայտ անձի հետ, որի ընթացքում քննադատել է Բայդենների ընտանիքին:

Իսկ երկրորդ հաղորդագրության մեջ Թրամփի փաստաբանը անհայտ անձի հետ զրույցի ժամանակ խոսել է այն մասին, որ իրեն անհրաժեշտ է մի քանի հարյուր հազար դոլար: Բացի այդ, Թրամփի փաստաբանն ինչ-որ բան է ասել Բահրեյնի և Ռոբերտ անունով մարդու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ