fbpx
Սպորտ

Բեյլը կարող է որակազրկվել Աթլետիկոյի հետ խաղում գոլն անպարկեշտ ժեստով տոնելու համար

«Ռեալի» հարձակվող Գարեթ  Բեյլը, որն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի` «Աթլետիկոյի» հետ խաղում գոլը տոնելիս (3:1) անպարկեշտ ժեստ է ցույց տվել և կարող է պատժվել:

Ինչպես հայտնում է AS-ը, այս դրվագը կքննվի, իսկ ուելսցի ֆուտբոլիստին մեկից 3-խաղյա որակազրկում է սպառնում:

Հարձակվողն «Աթլետիկոյի» հետ խաղում խփել էր իր թիմի երրորդ գնդակը:

74-րդ րոպեին Բեյլը Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո գնդակն ուղարկել էր դարպասի հեռավոր անկյունը: Տոնելով «Ռեալի» կազմում հեղինակած իր 100-րդ գոլը` Բեյլլը ոչ միանշանակ ժեստ էր ցույց տվել:
«Ռեալը», վաստակելով 45 միավոր, մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական է բարձրացել: Մադրիդցիները Պրիմերայում տարել են 5-րդ անընդմեջ հաղթանակը:

https://youtu.be/EENvktqdN3g

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ