Մեր որոշ բարեփոխումներ չարաշահվում են․ Փաշինյան

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ իրենց որոշ բարեփոխումներ չարաշահվում են։

Նա որպես օրինակ նշեց՝ փոքր ընկերությունների աջակցման միկրոբիզնեսի համակարգ ներդնելու Կառավարության քայլը, որի շնորհիվ տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները ազատվում են եկամտահարկից։

Բայց Փաշինյանը նշեց, որ դրանից օգտվելու համար, օրինակ, տարեկան 100 միլիոն դրամ ունեցող ընկերությունները կիսվում են 4 մասի ու դառնում 4 միկրոձեռնարկություններ։

ՀՀ ղեկավարն ասաց, որ պետք է անդրադառնալ այս թեմային՝ հարկային չարաշահումներ թույլ չտալու համար։

Ամենաթարմ