Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլի Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով դատավճիռը հրապարակվել, որով մեղավոր են ճանաչվել 4 անձ, ինչպես նաև Վալբուենայի նախկին թիմակից, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման։
Այս մասին հայտնում է Sports-ը։
Հիշեցնենք, որ 2015 թվականին ինտիմ բնույթի տեսանյութ էր ի հայտ եկել, որով շանտաժի էին ենթարկել Վալբուենային և նրանից գումար կորզել՝ տեսանյութը համացանցում տեղադրելու սպառնալիքի տակ։ Պահանջված գումարը փոխանցելու հարցում որպես միջնորդ է հանդես եկել հենց Բենզեման։
Վերսալի դատարանը հրապարակված վճռում մեղավոր է ճանաչվել որպես շանտաժի փորձի մասնակից։
Դատարանը վճռել է Բենզեմային ենթարկել 1 տարվա պայմանական ազատազրկման ու տուգանել 75 հազար եվրոյով, ինչը համարվում է այս գործով առավելագույն պատիժը։
Նշենք, որ սկանդալային միջադեպից հետո Բենզեման ու Վալբուենան չեն հրավիրվել ազգային հավաքական, բացառությամբ 2021 թվականին Բենզեմայի հրավիրվելը։