Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3201 նոր դեպք, ապաքինվել են ևս 4098-ը։
Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կառավարական կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 822 383 դեպք, որոնից լիակատար առողջացել են 763 755-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 11 679 պացիենտներ, որոնցից 64-ը՝ անցած օրվա ընթացքում։

