Երևանի «Փյունիկը» այսուհետ կգլխավորի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս մրցաշրջանում Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբերում:
Բերեզովսկին օրեր առաջ էր եկել Երևան, որտեղ նրան դիմավորել էին «Փյունիկի» երկրպագուները:
Հիշեցենք, որ նոյեմբերի 20-ին նա նշանակվել էր նաև «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար, բայց դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին:
https://www.facebook.com/fcpyunik/posts/2773682406071983