ԱՄՆ-ում «Լոս-Անջելես Դոջերս»-«Սան-Դիեգո Պադրես» բեյսբոլային հանդիպման ընթացքում երկրաշարժ է գրանցվել, բայց բեյսբոլիստները շարունակել են խաղը, կարծես չզգալով երկրաշարժի մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Խաղի մեկնաբանները նկատել են, որ հանդիպումը նկարահանող գլխավոր տեսախցիկը շարժվում է ու ենթադրել են, որ դա տեղի է ունենում երկրաշարժի արդյունքում․ նրանք չեն սխալվել։
7.1 magnitude #EarthquakeLA? Just roll with it. pic.twitter.com/biXRVo0CTs
— San Diego Padres (@Padres) July 6, 2019
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում վերջերս մի քանի ուժեղ երկրաշարժեր են գրանցվել։

