ՍԱՏՄ-ը տեղեկացնում է, որ տեսուչների այսօրվա ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում։
«Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
- ՍԱՏՄ տեսուչների հերթական ստուգայցը Նոր Նորքում
- ՍԱՏՄ տեսուչների ստուգումները Գյումրիի խոշոր խանութներում
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

