fbpx
Առողջապահություն

Մաշկի երիտասարդության պահպանում մեկ բուսական մթերքի միջոցով

Մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար պետք է օգտագործել թարմ սպանախ։ Այն հարուստ է վիտամին C-ով, A-ով,  ու կալցիումով։ Այս մասին «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել է հանրահայտ սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Մասնագետը նշում է, որ վիտամին А-ն դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա, իսկ վիտամին C-ն խթանում է կոլագենի սինթեզը՝ դրանով իսկ դարձնելով մաշկն ավելի առաձգական։

«Սպանախի գործածությունն օգնում է ամրապնդել անոթներն ու դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի ոսկրային հյուսվածքների վրա»,- ասում է նա։

Իսկ բուսական մթերքում առկա վիտամին К-ն խոչընդոտում է աթերոսկլերոզի դեպքում անոթների վնասվածքներին ու դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի բջիջների վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ