Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի «Կադիսն» իր հերթական հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում։ 9-րդ տուրում ակումբը հյուրընկավեց «Էսպանյոլին»։
Խաղում գրանցվեց 2 գոլ։ Նախ առաջին կեսի ավելացրած րոպեին «Էսպանյոլին» առաջ մղեց Դե Տոմասը, իսկ 65-րդ րոպեին առավելությունն ամրապնդեց Մելամեդը։
Այսպիսով՝ «Կադիսը» 2-0 հաշվով պարտվեց «Էսպանյոլին»։
Նշենք, որ Հարոյանը եղել է ակումբի մեկնարկային կազմում ու չի փոխարինվել ողջ խաղի ընթացքում։