Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

    Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

    Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում: Այս մասին հայտնում է  armtimes.com-ը Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ,…

  • Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց. VOA

    Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց. VOA

    Aravot.am-ը հայտնում է. Առցանց կրթության գաղափարը վերջին տասնամյակում լայն տարածում է ստացել: Սիլիկոնի հովտում այս գաղափարն իրագործվել է նաեւ հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ սովորելու համար՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով, պատմում է Ամերիկյան Synopsys խոշոր ընկերության գլխավոր ճարտարապետ եւ Synopsys-Armenia ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ով համալսարանի հիմնադիրներից է. «Սա ինձ համար հետաքրքրական էր, քանի…

  • Մահացել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանը

    Մահացել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանը

    Այսօր առավոտյան մահացել է Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը,  նա 23 տարեկան էր: Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, ինչից հետո կոմայի մեջ էր հայտնվել: Բժիշկների 14 օրվա պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, բալետի արտիստի կյանքը փրկել չհաջողվեց:

  • Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը

    Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը

    ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Ակունք» համույթի «հնաբնակ» անդամ Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) մեծ ներդրում է ունեցել հայ երգ ու պարի տարածման ու զարգացման գործում: Օրերս Սարգիս Բաղդասարյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում «Ակունք» համույթի և իր հանդիսատեսի հետ նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից էլ պարգևատրվեց շնորհակալագրով՝ տարիների վաստակի ու նվիրումի համար, ստացավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության…

  • Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը

    Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը

    Միացյալ Նահանգներում լայն ճանաչում վայելող գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Համահայկական գրողների միությունը: Հայտնում է azatutyun.am-ը: Գևորգ Քրիստինյանն արդեն 30 տարի ապրում ու ստեղծագործում է Կալիֆորնիայում: Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ: Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն…

  • Բելգիացի սյուռեալիստի նկարը դարձել է Նյու Յորքի աճուրդի թոփ-լոտը

    Բելգիացի սյուռեալիստի նկարը դարձել է Նյու Յորքի աճուրդի թոփ-լոտը

    Բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի (1898 – 1967) «Հրդեհ» (L՚incendie) նկարը դարձել է ամենաթանկ լոտն իմպրեսիոնիստների եւ արդի նկարիչների գործերի՝ նոյեմբերի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում: Հայտնում է 168.am լրատվականը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Sotheby՚s աճուրդային տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը, 1948 թվականին ստեղծված այդ նկարը վաճառվել է 4,335 միլիոն դոլարով՝ գրեթե եռապատիկ թանկ նախնական գնահատումից։…

  • Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

    Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոն («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա: «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «ՀամլետMachin» (Արմմոնո-Տրիումֆ), Տաթև Ղազարյան` «Սովորական օր» (Արմմոնո-Տրիումֆ), Նորա Բադալյան` «Լեդի…

  • Կարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է Վանում հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

    Կարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է Վանում հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

    Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը. փոխանցում է ermenihaber-ը: Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես…

  • Հայաստանը ձգտում է որդան կարմիրը, մուշուրբան ու այլ արժեքներ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

    Հայաստանը ձգտում է որդան կարմիրը, մուշուրբան ու այլ արժեքներ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

    Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի թարմացում։ Նախարարությունում մշակվել է նախագիծ, որի ընդունման պարագայում որդան կարմիրը, պարկապզուկը, կոխ ըմբշամարտը, Գյումրու մուշուրբան ու այլ ոչ նյութական արժեքներ կներառվեն  Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում։ Վերջնական նպատակը դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության…

  • «Սպիտակ» գեղարվեստական ֆիլմը հյուսիսամերիկյան էկրաններին

    «Սպիտակ» գեղարվեստական ֆիլմը հյուսիսամերիկյան էկրաններին

    1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական լիամետրաժ կինոնկարը, որը Հայաստանը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար, կցուցադրվի Ֆլորիդայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում: Վաշինգտոնում այս շաբաթ կայացավ ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հյուսիսամերիկյան առաջին ցուցադրությունը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական համատեղ արտադրության…

  • Փաշինյանի միջնորդությունը նախագահին

    Փաշինյանի միջնորդությունը նախագահին

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։ Հիշեցնենք՝ Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Գոռ Մինասյանն էլ…

  • Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

    Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 15-ին կմեկնարկի «Կին» միջազգային XV կինոփառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ​​ Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան,​​ 2/2)։ Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային…

  • Հայ ընթերցողին ներկայացվեց «Լաբիրինթոսից դուրս» գիրքը

    Հայ ընթերցողին ներկայացվեց «Լաբիրինթոսից դուրս» գիրքը

    Հիանալի միջոց՝ տեղում չդոփելու համար. նոյեմբերի 13-ին հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս էր տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: «Տարիներ առաջ հրատարակել էինք «Ո՞ւր է իմ պանիրը» համաշխարհային…

  • Դիմա Բիլանը ստացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

    Դիմա Բիլանը ստացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երգիչ Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: «Ազգային մշակույթի և  արվեստի զարգացման, երկար տարիներ բեղմնավոր գործունեություն ծավալելու համար՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է հանձնվում Դիմա Բիլան  Նիկոլաևին»,- ասվում է փաստաթղթում: Աղբյուր՝ aysor.am

  • Լիլիթ Մակունցի զգուշացումը օպերայի տնօրենի տեղակալին

    Լիլիթ Մակունցի զգուշացումը օպերայի տնօրենի տեղակալին

    Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված: Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս…