Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
The New York Review-ն անդրադարձել է Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին
Slaq.am-ի փոխացմամբ ամերիկյան The New York Review ամսագրի կայքում ամերիկացի գրող Ջինի Ալհադեֆը անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին ` պատմելով հայկական արվեստի, մշակույթի, կերպարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության մասին: “Armenia!” ցուցահանդեսը թանգարանում բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսի նմուշները թվագրված են 4-17-րդ դդ․ և ներկայացնում են հայերով բնակեցված տարբեր շրջաններ` սկսած Արարատ…
Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ,…
Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց. VOA
Aravot.am-ը հայտնում է. Առցանց կրթության գաղափարը վերջին տասնամյակում լայն տարածում է ստացել: Սիլիկոնի հովտում այս գաղափարն իրագործվել է նաեւ հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ սովորելու համար՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով, պատմում է Ամերիկյան Synopsys խոշոր ընկերության գլխավոր ճարտարապետ եւ Synopsys-Armenia ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ով համալսարանի հիմնադիրներից է. «Սա ինձ համար հետաքրքրական էր, քանի…
Մահացել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանը
Այսօր առավոտյան մահացել է Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, նա 23 տարեկան էր: Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, ինչից հետո կոմայի մեջ էր հայտնվել: Բժիշկների 14 օրվա պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, բալետի արտիստի կյանքը փրկել չհաջողվեց:
Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Ակունք» համույթի «հնաբնակ» անդամ Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) մեծ ներդրում է ունեցել հայ երգ ու պարի տարածման ու զարգացման գործում: Օրերս Սարգիս Բաղդասարյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում «Ակունք» համույթի և իր հանդիսատեսի հետ նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից էլ պարգևատրվեց շնորհակալագրով՝ տարիների վաստակի ու նվիրումի համար, ստացավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության…
Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը
Միացյալ Նահանգներում լայն ճանաչում վայելող գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Համահայկական գրողների միությունը: Հայտնում է azatutyun.am-ը: Գևորգ Քրիստինյանն արդեն 30 տարի ապրում ու ստեղծագործում է Կալիֆորնիայում: Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ: Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն…
Բելգիացի սյուռեալիստի նկարը դարձել է Նյու Յորքի աճուրդի թոփ-լոտը
Բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի (1898 – 1967) «Հրդեհ» (L՚incendie) նկարը դարձել է ամենաթանկ լոտն իմպրեսիոնիստների եւ արդի նկարիչների գործերի՝ նոյեմբերի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում: Հայտնում է 168.am լրատվականը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Sotheby՚s աճուրդային տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը, 1948 թվականին ստեղծված այդ նկարը վաճառվել է 4,335 միլիոն դոլարով՝ գրեթե եռապատիկ թանկ նախնական գնահատումից։…
Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոն («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա: «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «ՀամլետMachin» (Արմմոնո-Տրիումֆ), Տաթև Ղազարյան` «Սովորական օր» (Արմմոնո-Տրիումֆ), Նորա Բադալյան` «Լեդի…
Կարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է Վանում հայկական գերեզմանոցը պղծելու հարցը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը. փոխանցում է ermenihaber-ը: Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես…
Հայաստանը ձգտում է որդան կարմիրը, մուշուրբան ու այլ արժեքներ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի թարմացում։ Նախարարությունում մշակվել է նախագիծ, որի ընդունման պարագայում որդան կարմիրը, պարկապզուկը, կոխ ըմբշամարտը, Գյումրու մուշուրբան ու այլ ոչ նյութական արժեքներ կներառվեն Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում։ Վերջնական նպատակը դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության…
«Սպիտակ» գեղարվեստական ֆիլմը հյուսիսամերիկյան էկրաններին
1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական լիամետրաժ կինոնկարը, որը Հայաստանը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար, կցուցադրվի Ֆլորիդայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում: Վաշինգտոնում այս շաբաթ կայացավ ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հյուսիսամերիկյան առաջին ցուցադրությունը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական համատեղ արտադրության…
Փաշինյանի միջնորդությունը նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։ Հիշեցնենք՝ Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Գոռ Մինասյանն էլ…
Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 15-ին կմեկնարկի «Կին» միջազգային XV կինոփառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք Ադամյան, 2/2)։ Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային…
Հայ ընթերցողին ներկայացվեց «Լաբիրինթոսից դուրս» գիրքը
Հիանալի միջոց՝ տեղում չդոփելու համար. նոյեմբերի 13-ին հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս էր տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: «Տարիներ առաջ հրատարակել էինք «Ո՞ւր է իմ պանիրը» համաշխարհային…














